«Բավարիան» ցանկանում է փոխարինել գտնել պաշտպան Բենժամեն Պավարին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենյան ակումբը 2 ֆուտբոլիստ է դիտարկում Պավարին փոխարինելու համար։ Տարբերակներից մեկն «Ինտերի» և Նիդերլանդների ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դենզել Դումֆրիսն է, սակայն տրանսֆերային բարձր արժեքը վանում է գերմանական ակումբին։
Մեկ այլ տարբերակ է «Լիոնի» պաշտպան Մալո Գուստոն: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվական, սակայն ֆրանսիական ակումբը պատրաստ է բաց թողնել խաղացողին։
























































