Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է Sky Germany-ն։
Նշվում է, որ կողմերը պայմանագիր կկնքեն մինչև 2025թվականը։
«Բավարիան» ստիպված է շտապ փոխարինող փնտրել հիմնական դարպասապահ Մանուել Նոյերին այն բանից հետո, երբ գերմանացին կոտրել էր ոտքը:
Զոմերը գերմանական ակումբում է հանդես գալիս 2014 թվականից։
























































