ՊՍԺ-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարից։ Այս մասին հաղորդում է իսպանական Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադրված է բաժանվել Նեյմարից, որ ազատվի նրա պայմանագրից ու իմի բերի իր ֆինանսական վիճակը։ Փարիզյան ակումբում ուզում են իրենց սպորտային նախագիծը կառուցել հարձակվող Կիլիան Մբապեի ու Լիոնել Մեսսիի շուրջ։
Նաև հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ կլինի բաժանվել 30-ամյա բրազիլացուց 100 մլն եվրոյի դիմաց։
























































