ՊՍժ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է ակումբի ճամբար։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ֆուտբոլիստը 10-օրյա արձակուրդից հետո վերադարձել է Փարիզ, որն իրեն տրվել էր ԱԱ-2022-ի ավարտից հետո։ Մեսսին արդեն այցել է փարիզեցիների մարզումային բազա, բայց թիմի ֆուտբոլիստների մեծամասնության հետ դեռևս չի տեսնվել, քանի որ նրանց ազատ օր է տրամադրվել։
Հաղորդվում է, որ չորեքշաբթի Մեսսին առաջին մարզումը կանցկացնի թիմի հետ։ ՊՍԺ-ն առաջիկա խաղում կմրցի «Անժեի» հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 11-ին։
























































