«Զենիթը» հայտարարել է պաշտպան և թիմի ավագ Դեյան Լովրենի՝ «Լիոն» տեղափոխության մասին։
33-ամյա խորվաթ ֆուտբոլիստը վերադարձել է ֆրանսիական ակումբ, որի կազմում արդեն խաղացել է 2010 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հուլիսը։
Ֆուտբոլիստը «Լիոնի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զենիթը» Լովրենի տեղափոխության համար փոխհատուցում կստանա 2 միլիոն եվրո։
























































