«Աալկմարի» հարձակվող Մայրոն Բոադուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է 90Min-ը:
«Նյուքասլը» հետաքրքրություն է ցուցաբերում 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Հարձակվողն այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում Նիդերլանդների առաջնությունում, խփեց 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Միլանը»ևս հավակնում է Նիդերլանդների հավաքականի հարձակվողին: