Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «ԱԶ Ալկմաարի» երիտասարդ հարձակվող Մայրոն Բոադուին։
18-ամյա ֆուտբոլիստը բավականին լավ մրցաշրջան է անցկացնում հոլանդական ակումբի կազմում։ Նա Էրեդիվիզիի շրջանակներում արդեն հասցրել է 8 անգամ աչքի ընկնել 12 հանդիպումներում։
Վերջերս կայացած Հյուսիսային Իռլանդիա-Նիդերլանդներ հանդիպմանը ներկա են եղել իտալական ակումբի սկաուտները, ովքեր հետևել են հոլանդացիներ Բոադուի, ինպես նաև Մեմֆիս Դեպայի և պաշտպան Դումիֆրիսի խաղին։