Դարպասապահ Ուգո Լյորիսը, ինչպես նաև հարձակվողներ Օլիվյե Ժիրուն և Անտուան Գրիզմանը դեմ են եղել հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ ԱԱ-2022-ի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես գալուն: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստները Բենզեմայի՝ թիմում ունեցած ազդեցության առումով կասկածներ են ունեցել: Ամենից շատ Բենզեմայի ներկայությանը դեմ է եղել Գրիզմանը: Նա կարծել է, որ Բենզեմային չափից շատ մեծ ուշադրություն կհատկացվի, և նրանց միջև լարվածություն է ստեղծվել:
Գրիզմանին չի գոհացրել նաև այն, որ ինքն ավելի քիչ է սոց.ցանցերում երևում, քան Կարիմը, այդ իսկ պատճառով քննարկում է ունեցել նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ից հետո Բենզեման հայտնել է, որ ավարտում է միջազգային կարիերան:
























































