ՊՍԺ-ն բանակցություններ չի վարում «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիքսին ձեռք բերելու շուրջ: Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն կոնկրետ բանակցություններ չի սկսել խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար՝ չնայած Ֆելիքսի՝ փարիզյան ակումբի ճամբար հնարավոր տեղափոխության մասին լուրերին։ ՊՍԺ-ն ակտիվորեն չի աշխատում հունվարին հնարավոր ձեռքբերումների վրա: 2023 թվականին ՊՍԺ-ի գլխավոր նպատակը «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոաո Ֆելիքսի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
























































