Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» տնօրենների խորհրդի անդամ Ակսել Հելմանը հայտարարել է, որ գերմանական ակումբին առաջարկվել է պայմանագիր կնքել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո դարձել է ազատ գործակալ։
«Ռոնալդուի ծառայությունները նույնիսկ մեզ են առաջարկել», — ասել է Հելմանը DAZN-ին:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Ռոնալդուի ծառայություններն առաջարկվել է բոլորին, ովքեր խաղում են Չեմպիոնների լիգայում», — ասել է գերամանական ակումբի խորհրդի նախագահ Ֆիլիպ Հոլցերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել էր, որ իբր սաուդյան «Ալ-Նասրը» միակ ակումբն է, որը պայմանագիր է առաջարկել 37-ամյա պորտուգալացուն։