ArmSport.am-ը մասնակցել է 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը. «Տարվա 10 լավագույն մարզիկների» աղյուսակն ըստ ArmSport-ի այսպիսին է.
Արթուր Դավթյան-Սպորտային մարմնամարզություն
Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հենացատկերում 15.050 միավորով նվաճեց աշխարհի չեմպիոնությունը: Եվրոպայի առաջնությունում Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ:
Հարություն Մերդինյան — Սպորտային մարմնամարզություն
Հարություն Մերդինյանը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նժույգ թափեր վարժությունում հավաքելով 14.733 միավոր` դարձավ բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի առաջնությունում Մերդինյանը նվաճեց ոսկե մեդալ:
Արսեն Հարությունյան
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը նվաճեց ոսկե մեդալ, աշխարհի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը:
Մալխաս Ամոյան
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը:
Արթուր Ալեքսանյան
Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 4–րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հովհաննես Բաչկով
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունան չեմպիոն:
Անի Հովսեփյան
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթող:
Գաբրիել Սարգսյան
Շախմատի Եվրոպայի առաջնության ու համաշխարհային Օլիմպիադայի արծաթե մեդալակիր:
Լիլիթ Մկրտչյան
Հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթող: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ռաֆիկ Հարությունյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:
Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:
Լավագույնի հավակնորդների թվում են հետևյալ մարզիկները.
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Աղանյան Արա — ծանրամարտ
Անդրեասյան Արման — ազատ ոճի ըմբշամարտ
Բազեյան Արթուր — բռնցքամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Գասպարյան Սամվել – ծանրամարտ
Գրիգորյան Արուսյակ — հրաձգություն
Գրիգորյան Դավիթ — սամբո
Գրիգորյան Վարսիկ — սամբո
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Խանջյան Արսեն — սամբո
Խաչատրյան Գոռ — հրաձգություն
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Հարությունյան Գոհար — հրաձգություն
Հարությունյան Ռաֆիկ — ծանրամարտ
Հովհաննիսյան Դավիթ — ծանրամարտ
Հովհաննիսյան Ռաֆայել — բռնցքամարտ
Հովսեփյան Անի — բռնցքամարտ
Մանուկյան Մաքսիմ — սամբո
Մարգարյան Հովհաննես — հրաձգություն
Մերդինյան Հարություն — սպորտային մարմնամարզություն
Մկրտչյան Լիլիթ — հրաձգություն
Սարգսյան Գաբրիել – շախմատ