Ամերիկացի միլիարդատեր Ջոն Տեքստորը դարձել է «Լիոնի» նոր սեփականատերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նա ակումբի բաժնետոմսերի 77,49 տոկոսը գնել է Ժան-Միշել Օլասից, ով ևս 3 տարի կմնա «Լիոնի» նախագահի պաշտոնում։
Ավելի քան 800 միլիոն եվրո արժողությամբ գործարքն ավարտվել է մոտ վեց ամիս բանակցություններից հետո:
Eagle Football Holdings-ը, որը պատկանում է Տեքստորին, ունի նաև երկու այլ ֆուտբոլային ակումբներ՝ բրազիլական «Բոտաֆոգոն» և անգլիական «Կրիստալ Փելասը»։