Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում վերադառնալ «Ռեալ», թեկուզ կարճաժամկետ հիմունքներով: Հանուն դրա պորտուգալացին համաձայն է անգամ նվազագույն աշխատավարձ ստանալ։
Լրագրող Թոմաս Գոնսալեսի կարծիքով՝ «արքայական ակումբի» ղեկավարությունը նույնպես դեմ չէ իր պատմության լավագույն ռմբարկուին վերադարձնելուն, սակայն այս հարցում նրբությունն այն է, որ Կրիշտիանուն չի համաձայնի երկրորդական դեր խաղալ մադրիդյան թիմում։
Ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ հիմնական կազմում, ինչը չի կարող երաշխավորել նրան մարզչական թիմը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։ Վերջին մի քանի օրերին պորտուգալացին մարզվել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում, որից հետո մեկնել է Դուբայ։