«Միլանի» սան Ջանլուիջի Դոնարուման հրաժեշտ է տվել թիմի նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին։ Մասնագետը մահացել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին, 53 տարեկանում։
«Դուք միշտ մարտիկ եք եղել, ու ես գիտեմ՝ որքան եք պայքարել։ Երախտապարտ եմ ձեզ, որ ինձ միշտ հավատացել եք, այն ամենի համար, ինչ ասել եք ինձ մեր հանդիպման առաջին օրվանից։ Դուք միշտ իմ սրտում կլինեք»,- գրել է Դոնարուման թվիթերյան իր էջում։
Միխայլովիչը «Միլանը» գլխավորել է 2015-2016 թվականներին։
2019 թվականին Միխայլովիչի մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերվել։ Մասնագետը բուժման կուրս էր անցել, որից հետո հիվանդությունը նահանջել էր։ 2022-ի գարնանը Միխայլովիչի մոտ հիվանդության կրկնություն եղավ։ Այս ամբողջ ընթացքում սակայն նա շարունակում էր մարզչական կարիերան։
























































