Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է, որ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը լինի ազգային թիմի հիմնական դարպասապահը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ժամանակ։ Այս մասին հայտնում է Sport1.de-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Ֆլիկը դիտարկում է Նոյերի թեկնածությունը, թեև նա Եվրո-2024-ի մեկնարկին արդեն 38 տարեկան կլինի։
Ֆլիկը հույսեր չի կապում «Բարսելոնայի» և «Այնտրախտի» դարպասապահներ Մարկ-Անդրե տեր Շտեգենի և Քևին Տրապի հետ։