Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն մեկնաբանել է իրավիճակը, երբ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Լեհաստանի դեմ խաղի ժամանակ մրցավարը նրան խնդրել է հանել վզնոցը, որը նա պետք է աներ մեկնարկային սուլիչից առաջ։ Հարկ է նշել, որ մրցավարներն այն նկատել են միայն խաղի 42-րդ րոպեին։
«Մոռացել էի այդ մասին։ Ինձ հետ նման բան երբեք չի եղել ո՛չ Իսպանիայում, ո՛չ ինչ-որ այլ տեղ, բայց այս անգամ մոռացել էի այդ մասին։ Ի՞նչ ասաց մրցավարը։ Նա ուղղակի ասաց, որ հանեմ այն, ոչինչ ավելին»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Relevo-ն։
ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստներին արգելված է որևէ զարդ կրել խաղի ժամանակ՝ այդ թվում մատանի, ականջօղ կամ վզնոց։ Եթե մրցավարի զգուշացումից հետո ֆուտբոլիստը չի հանում այն, կարող է դեղին քարտ ստանալ։
























































