«Ռեալը» Լա Լիգայի 25-րդ տուրի խաղում պարտվեց «Լևանտեին»(0:1) :
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո անցկացրած 93 հանդիպումներից «Ռեալը» չի կարողացել գոլ խփել 21-ից: Դա բոլոր հանդիպումների մոտավորապես 23 տոկոսն է:
Իսկ Ռոնալդուի հետ մադրիդյան թիմը հեռացել էր խաղադաշտից առանց գոլերի միայն 36 անգամ 438 խաղում `բոլոր խաղերի 8 տոկոսը:
Այս մրցաշրջանում «Ռեալը» Լա Լիգայի 25 տուրերում խփել է 46 գոլ: