Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս կմրցի «Լևանտեի» հետ: Հանդիպումը կկայանա Վալենսիայի «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում ու կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Արդեն հայտնի է, թե ինչ կազմով դաշտ դուրս կգան մադրիդցիները.
«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Վարան, Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Իսկո, Ազար, Բենզեմա:
Պահեստայիններ. Արեոլա, Միլիտաո, Մենդի, Վալվերդե, Խամես, Վասկես, Վինիսիուս:
«Ռեալը», վաստակելով 53 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 2 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»: «Լևանտեն» 29 միավորով 13-րդ տեղում է: