Գերմանիայի հավաքականն 8 տարի է չի կարողանում հաղթել Իսպանիային։ Երեկ նրանք ոչ-ոքի խաղացին ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում։
2003 թվականի փետրվարի 12-ից վեր Իսպանիայի ընտրանին այս դիմակայություններում հաղթել է 4 անգամ, երեք անգամ գրանցվել է ոչ-ոքի, իսկ Գերմանիան հաղթել է մեկ անգամ՝ 2014 թվականի նոյեմբերին՝ ընկերական խաղում։
ԱԱ-2022-ի շրջանակում Իսպանիայի հավաքականը գլխավորում է E խմբի աղյուսակը՝ երկու տուրից հետո վաստակած 4 միավորով։
Գերմանիան 4-րդ տեղում է՝ 1 միավորով, բայց դեռ պահպանում է խմբից դուրս գալու շանսերը։ Երկրորդ տեղում Ճապոնիան է (3), քառյակը նույնքան միավորով եզրափակում է Կոստա-Ռիկայի ընտրանին:
























































