Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օիվյե Ժիրուն խոսել է ազգային հավաքականում իր թիմակից Կիլիան Մբապեի մասին․
«2018 թվականին Կիլիանը երիտասարդ տղա էր, որը նոր-նոր էր մուտք գործել միջազգային արենա։ Հիմա նա 23 տարեկան է և արդեն մեծ փորձ ունի։ Մենք բոլորս մեծ հույսեր ենք կապում Մբապեի և նրա ցուցադրած տպավորիչ ֆուտբոլի հետ՝ կապված նրա՝ համաշխարհային ֆուտբոլում ունեցած բարձր կարգավիճակի հետ»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Téléfoot-ը։
ԱԱ-2022-ը Կատարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Ավստրալիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին և կմեկնարկի ժամը 23։00-ին։
























































