Աշխարհի չորրորդ ռակետ Դոմինիկ Տիմը խոսել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի վնասվածքի մասին։ 38-ամյա թենիսիստը աջ ծնկի վիրահատությունից հետո բաց է թողնելու մի քանի ամիս։
«Ինձ և ընդհանրապես բոլորին դուր է գալիս նրա խաղին նայելը։ Մեզ դուր է գալիս, երբ նա տուրում է։ Տխուր է, որ Ֆեդերերը չի խաղալու մինչև Ուիմբլդոնը։
Բայց մյուս կողմից եթե նրան վիրահատություն է պետք և նա պատրաստ կլինի խոտածածկ մրցաշրջանի հատվածին, ապա լավ կլինի, եթե նա վերադառնա լավ մարզավիճակով»,-Տիմի խոսքերն է մեջբերում BreakPointBR-ն։
Հիշեցնենք, որ Ֆեդերերը մինչև հուլիս չի մասնակցելու ոչ մի մրցաշարի։