Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոյին խորհուրդ է տվել տեղափոխվել մյունխենյան ակումբ։
Ֆուտբոլիստները մամուլի ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։ Թղթակիցներից մեկը Մուկոկոյին հարցրել է իր ապագայի մասին, որից հետո Նոյերն ասել է. «Գնա «Բավարիա»:
17-ամյա Մուկոկոն «Բորուսիայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































