Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատմել է կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի՝ «Չելսի» հնարավոր վերադարձի մասին։
«Ես կցանկանայի, որ Կալումը մնա: Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար։ Վստահ եմ, որ Հադսոն-Օդոյը կմնա Լևերկուզենի «Բայերում» մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս մրցաշրջանում Հադսոն-Օդոյը Լևերկուզենի «Բայերի» կազմում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում։
Հաղորդվում էր, որ «Չելսին» ձմռանը կարող է վարձակալությունից վերադարձնել իր խաղացողին։
























































