Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մուկոկոնը դարձավ ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը
Հարձակվողը մասնակցել է Օմանի հետ ընկերական հանդիպմանը (1:0), խաղադաշտ դուրս գալով 17 տարեկան 361 օրականում և դարձել իր ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը վերջին 68 տարիների ընթացքում։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ուվե Զելերին, ով առաջին անգամ Գերմանիայի հավաքականի կազմում խաղացել է 1954 թվականին՝ 17 տարեկան 345 օրական հասակում։
Մուկոկոն ԱԱ-2022-ի հայտացուցակում փոխարինել է Դորտմունդի «Բորուսիայի» վնասվածք ստացած կիսապաշտպան Մարկո Ռոյսին։
























































