Ֆրանսիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին պատրաստվում է դառնալ գերմանական ակումբի դեսպանը, հայտնում է Sport Bild-ը։
Հրատարակության համաձայն՝ այս հարցի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում։
Ռիբերին պատրաստ է միանալ Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացողներին, ինչպիսիք են Ջովանի Էլբերն ու Կլաուդիո Պիսարոն, ովքեր ունեն նմանատիպ պաշտոն ակումբում:
Ռիբերին «Բավարիայում» խաղացել է 2007-ից 2019 թվականներին։ Թիմի հետ նա նվաճել է 24 տիտղոս։ 2022 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։
























































