«Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը հայտնել է, որ կարող է հեռանալ մյունխենյան թիմից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
«Ես Գերմանիայում խաղում եմ արդեն 7 տարի։ Ես ամեն ինչ հաղթել եմ «Բավարիայի» հետ։ Պատրաստ եմ դիտարկել այլ ակումբների առաջարկները, բայց ցանկանում են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում»,- Պավարի խոսքն է մեջբերել Goal-ը։
























































