«Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է իր ապագայի մասին։
«Իմ պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Դեռ շատ ժամանակ կա և ես լիովին հանգիստ եմ։ Հիմա դեռ պարզ չէ, թե ինչ կլինի մեր գլխավոր մարզչի հետ, որի պայմանագրի ժամկետը նույնպես ավարտվում է 2023 թվականի ամռանտ։
Ես ինձ լավ եմ զգում «Մանչեսթեր Սիթիում»։ Տեղափոխվե՞լ «Լիվերպուլը»։ Դա կարող եմ բացառել»,- Գյունդողանի խոսքն է մեջբերել Bild-ը։
























































