«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Շալկեի» դեմ հանդիպման՝ ու առանձնակի Ջամալ Մուսիալայի մասին։ 19-ամյա խաղացողը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել։
«Հուսով եմ, որ Սուրբ Ծնունդից հետո մենք նույնպես կշարունակենք արդյունավետությունը։ Այս մրցաշրջանում հնարավոր են ցանկացած տարբերակ։ Մուսիալան հիմա շատ է կատարելագործվել։ Նրա համար մրցաշրջանի առաջին հատվածը աչքի ընկավ։ Ջամալը շատ արագ է, մեծ տաղանդ ունի։ Բոլորն ուրախ են, որ նա խաղում է մեզ մոտ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sky Sport De-ը:
Չեմպիոնական պայքարում «Բավարիան» առաջ է «Լայպցիգից» վեց միավորով: Ավելի վաղ ակումբը դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ կհանդիպի ՊՍԺ-ի հետ։
























































