«Բավարիան» դժգոհ է, որ Սադիո Մանեն ընդգրկվել է Սենեգալի՝ ԱԱ-2022-ի հայտացուցակում։ Այս մասին հաղորդում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Սենեգալցի կիսապաշտպանն ընդգրկվել է հայտացուցակում՝ չնայած Բունդեսլիգայի հերթական տուրի «Վերդերի» դեմ խաղում (6-1) ստացած վնասվածքին։
Հաղորդվում էր, որ խաղացողը աջ ոլոքի վնասվածք էր ստացել։
























































