«Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել։ Ֆրանսիացին ցանկանում է ուժերը փորձել այլ առաջնությունում։ Նա կարծում է, որ հիմա իդեալական պահ է դա անելու համար։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Նշվում է, որ «Բավարիան» և Պավարի ներկայացուցիչները չեն քննարկել գործող համաձայնագիրը երկարաձգելու տարբերակները։
























































