Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն կընդգրկվի Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Sport1-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիայի» 33-ամյա հարձակվող Մարկո Ռոյսը չի կարողանա մասնակցել մրցաշարին՝ ոտնաթաթի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Գերմանիայի առաջնության հերթական տուրի՝ «Շալկեի» դեմ խաղի 32-րդ րոպեին:
Ռոյսի փոխարեն առաջնությանը կմասնակցի նրա թիմակից, 17-ամյա Յուսուֆա Մուկոկոն:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ գերմանացին Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































