Արգենտինական ֆուտբոլում հերթական սկանդալն է հասունանում: Երկրի հարկային ծառայությունը լրտեսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով կասկածվել է հարկերը չվճարելու մեջ, տեղեկացնում է Marca-ն:
Դաշնային դատավոր Ռոդոլֆո Կորալը հետաքննություն է սկսել այդ կապակցությամբ:
Դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք հարկային ծառայությունը չի խախտել օրենքը և Մեսսիի անձնական տվյալների գաղտնիության իրավունքը:
Հիշեցնենք`նախկինում նշվում էր, որ Մեսսին և իր հայրը Պանամայում ընկերություն են գնել
` ցանկանալով թաքցնել իրենց շահույթը և խուսափել հարկերից: