«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է ազգային թիմում իր հետագա կարիերայի մասին.
«Ենթադրում եմ, որ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում, թեև հնարավոր է՝ այդպես չլինի: Ակնհայտ է, որ դա կախված կլինի մրցաշարի արդյունքներից: Եթե մենք դառնան աշխարհի չեմպիոն, ես կմտածեմ հավաքականին հրաժեշտ տալու մասին:
Չեմ վախենա ասել, որ մենք ցանկանում ենք հաղթել Կատարում կայանալիք առաջնությունում, բայց մենք գիտենք, որ մեզ շատ ուժեղ թիմեր են դիմակայելու»,- Նոյերի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում: Գերմանիայի հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ կխաղա Իսպանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ:
























































