Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ թիմը Եվրոպա լիգայում չի խաղա հիմնական կազմով, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Եվրոպա լիգայում մենք ռոտացիայի կդիմենք: Սա հիանալի հնարավորություն է խաղաժամանակ տրամադրել նրանց, ովքեր նստած են պահեստայինների նստարանին:
Հարգում եմ այս մրցաշարը, բայց «Ինտերի» նման ակումբը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում»,- ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ինտերը» հաղթեց «Լուդոգորեցին» (2:0):