Բունդեսլիգայի 13-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» 5։0 հաշվով ջախջախեց «Ունիոն Բեռլինին»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Անդրիխը, Գլոժեկն ու Բակերը, իսկ Դիաբին դարձավ դուբլի հեղինակ։
«Ունիոնը» 26 միավորով նահանջեց երկրորդ հորիզոնական և 2 միավորով զիջում է Մյունխենի «Բավարիային», որն ամրապնդվեց առաջատարի դիրքում։
Հիշեցնենք, որ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչն է Խաբի Ալոնսոն, որը հոկտեմբերին է գլխավորել գերմանական թիմը։ Երիտասարդ մարզչի գլխավորությամբ թիմը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել, իսկ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է։
























































