Տհաճ միջադեպ է տեղի ունեցել գերմանական Բունդսլիգայի 13-րդ տւրի խաղում, որտեղ միմյանց հետ մրցել են Դորտմունդի «Բորուսիան» և «Բոխումը»։
Խաղավարտին հյուրերի 36-ամյա կիսապաշտպան Էնտոնի Լոսիյին բժշկական աջակցության կարիք է ունեցել։ «Բոխումի»՝ խաղադաշտ վազող բժիշկը չի կարողացել վերահսկել իրեն, սայթաքել և ընկել է՝ ոտքով հարվածելով արդեն իսկ վնասվածք ունեցող ֆուտբոլիստի գլխին։


Լրացուցիչ բուժօգնության կարիք չի զգացվել։
Հիշեցնենք՝ դորտմունդցիներն այդ խաղում 3-0 հաշվով հաղթանակ են տարել։
























































