Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին երիցս խոսել է ակումբի սպորտային տնօրենի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
«Ես չգիտեմ, թե ինչ էր պատահել նրա հետ ու ինչու նա ասեց դա։ Ես պատասխանեցի նրա խոսքերին, քանի որ զգում էի, որ ինձ վրա գրոհ է եղել։ Ես չէի կարող թույլ տալ, որ սպորտային տնօրենը գրոհի ինձ վրա։
Թիմի մասին շատ են խոսում, թե իբր խաղացողներն են նշանակում ու հեռացնում գլխավոր մարզիչներին, կամ էլ ֆուտբոլիստների են բերում։ Հիմնականում դա վերաբերում է ինձ։
Այնպիսի տպավորություն է, որ ես մեծ ազդեցություն ունեմ այդ ամենի միջև, մինչդեռ որոշումները կայացնում է Աբիդալը, ու նա պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։