Շոտլանդական «Ռեյնջերսը» թարմացրել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդը՝ այս մրցաշրջանի խմբային փուլի վեց հանդիպումներից յուրաքանչյուրում պարտվելով մրցաշարի պատմության մեջ վատագույն գոլերի տարբերությամբ՝ «-20» (2:22): Այս մասին հայտնում է Opta Joe-ն։
Խմբային փուլի բոլոր հանդիպումներում մրցաշարի պատմության մեջ գոլերի տարբերության նախորդ հակառեկորդը, որը սահմանվել էր 2011/2012 մրցաշրջանում, պատկանում էր Զագրեբի «Դինամոյին»։
Այն ժամանակ խորվաթական ակումբը նույնպես բաց էր թողել 22 գնդակ, սակայն խփել է երեք գնդակ՝ ցույց տալով «-19» տարբերություն։
Հիշեցնենք, որ խմբային փուլի եզրափակիչ խաղում Ջովանի վան Բրոնխորստի սաները սեփական հարկի տակ պարտվեցին հոլանդական «Այաքսին» (1:3): Շոտլանդական թիմը խմբային փուլում այդպես էլ միավորներ չվաստակեց:
























































