Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում շոտլանդական «Սելթիկի» դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Ռեալը» խաղից առաջ շատ մոտիվացված է…. Մտադիր ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել։ Մեզ համար սա ծանոթ պատմություն է։ Մենք պետք է լավ խաղանք, դա է մեր նպատակը Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղում:
Ես դրական եմ տրամադրված, վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ռեալ»-«Սելթիկ» հանդիպումը կկայանա Մադրիդում, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 21:45-ին:
























































