Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Մարսելին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Շանսել Մբեմբան՝ աչքի ընկնելով առաջին խաղակեսի վերջնամասում։ 54-րդ րոպեին Կլեման Լենգլեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+5-րդ րոպեին լոնդոնյան ակումբին հաղթանակ պարգևեց Պյեռ Էմիկ Հոյբերգը։
D խմբի մյուս խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» նույնպես արտագնա հաղթանակ տարավ՝ 2։1 հաշվով առավելության հասնելով «Սպորտինգի» նկատմամբ։
39-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Գոմեսը։ Կամադան 62-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց Կոլո-Մուանիի խփած գոլը հաղթանակ պարգևեց գերմանական թիմին։
«Տոտենհեմը» 11 միավորով զբաղեցրեց առաջին տեղը։ Երկրորդը «Այնտրախտն» է՝ 10 միավորով։ «Սպորտինգը» 7 միավորով խմբային փուլն ավարտեց երրորդ տեղում և հանդես կգա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ «Մարսելը» հայտնվեց չորրորդ տեղում՝ 6 միավորով։
























































