Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Նապոլիին»։ Հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը։ Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի վերջին րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Դարվին Նունյեսը։
Խմբի մյուս խաղում «Այաքսը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ «Ռեյնջերսի» նկատմամբ։
Հյուրերի կազմում աչքի ընկան Բերգեյսը, Կուդուսն ու Կոնսեյսաուն։ Տանտերերի միակ գոլը խփեց Տավերնյերը։
«Նապոլին» 15 միավորով A խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ «Լիվերպուլը» ևս հավաքեց 15 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով խմբային փուլն ավարտեց երկրորդ տեղում։ «Այաքսը» 6 միավորով երրորդն է, իսկ «Ռեյնջերսը» միավոր չվաստակեց ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում։
























































