«Բարսելոնայի» նորեկ, հարձակվող Մարտին Բրայտվայտը կողմնորոշվել է խաղային համարի հարցում, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
28-ամյա դանիացի ֆուտբոլիստը կապտանռնագույնների կազմում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով, որն ազատվել էր հունվարին՝ կիսապաշտպան Կառլես Ալենյայի՝ վարձակալության հիմունքներով «Բետիս» տեղափոխության պատճառով:
👕 Our new number 1⃣9⃣ pic.twitter.com/ibDPCMKwAB
— FC Barcelona (@FCBarcelona) February 20, 2020
Ավելի վաղ այն կրել է հարձակվող Քևին-Պրինս Բոատենգը, որը ևս ձմռանն է տեղափոխվել ու այդ համարով խաղացել է նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում:

Ավելի վաղ Պրիմերայի ղեկավարությունը «Բարսելոնային» թույլ էր տվել մեկ խաղացողի հայտավորել՝ Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի լուրջ վնասվածքների պատճառով: Բրայտվայտի համար կատալոնացիները 18 մլն եվրո են վճարել: Հենց այդքան էր նշված նրա պայմանագրում՝ որպես հրաժարագին:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Լեգանեսի» կազմում 24 խաղի է մասնակցել ու դարձել 6 գոլի հեղինակ: Նա իսպանական ակումբում հանդես էր գալիս 2019 թվականի հունվարից: