«Ինտեր Մայամիում» վստահ են, որ ակումբը կկարողանա պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լիոնել Մեսսիի հետ։
Ինչպես հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը, ակումբն ակնկալում է, որ արգենտինացին կհամաձայնի տեղափոխվել առաջիկա ամիսներին:
Կողմերի միջև դեռ ոչինչ համաձայնեցված չէ, սակայն բանակցությունների ընթացքը լավատեսություն է ներշնչում «Ինտերի» ղեկավարությանը, որը պատկանում է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին։
Այս մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնությունում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
























































