2021/22 մրցաշրջանում ֆրանսիական ՊՍԺ-ն 370 մլն եվրոյի կորոստ է կրել։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Նմանօրինակ մեծ գումարը բացատրվում է միայն հարձակվող Կիլիան Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելու փաստով։
Կորուստներն իրենցից ենթադրում են նաև ֆինանսական տուգանք ՈՒԵՖԱ-ի կողմից, որը 10 մլն եվրո է կազմել։
ՊՍԺ-ն հաջորդ երեք մրցաշրջանների ընթացքում՝ մինչև 2025 թվականի ամառը, պետք է կարգավորի իր հաշիվները։Աշխատավարձերի ֆոնդը պետք է աստիճանաբար նվազի և 2025-ից 2026 թվականներին չգերազանցի եկամուտների 70%-ը։
Ֆրանսիական ակումբը պարտավորվել է նաև 6 ամիսը մեկ ֆինանսական հաշվետվություն ներկայացնել ՈՒԵՖԱ-ին։