Ամերիկացի գործարարները, որոնց է պատկանում «Քրիսթալ Փելասի» բաժնետոմսերի մի մասը, պատրաստվում են գնել «Լիոնը»։
Ջոն Տեքստորը ներկայացրել է «Ares Management» ներդրումային հիմնադրամի հետ պայմանագիրը՝ OL Group-ը ձեռք բերելու մասին, որը հետաձգվել է մինչև նոյեմբերի 17-ը: Ինչպես նշում է L’Equipe-ը՝ այս գործարքում ամերիկացի գործարարի գործընկերը կլինի 57-ամյա միլիարդատեր Ջոշ Հարիսը, ով նաև ԱՊԼ 13-րդ տեղում գտնվող «Քրիսթալ Փելասի» համասեփականատերն է։
Հարիսին (կարողությունն ըստ Forbes-ի, գնահատվում է 5,5 միլիարդ դոլար) են պատկանում նաև ամերիկյան «Նյու-Ջերսի Դևիլս» հոկեյի և NBA-ի «Ֆիլադելֆիա Սևընթի Սիքերս» բասկետբոլի ակումբները։
























































