Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» հետ հանդիպման մասին (4:1), տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մենք կփորձենք լավ պատրաստվել պատասխան խաղին: Հանդիպումը կկայանա մեր մարզադաշտում և վստահ եմ`դա մեզ վստահություն կհաղորդի:
Երկրպագուները կարող են վստահ լինել, որ մենք կհաղթահարենք «Ատալանտայի» արգելքը:
Խաղը լավ չդասավորվեց մեզ համար և կարող եմ ասել, որ դրա արդյունքը այնքան էլ արդաացի չէ:
Իմ տղաները ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր և արժանի էին ավելի լավ արդյունքի:
Համոզված եմ` ամեն ինչ դեռ առջևում է»:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին` Վալենսիայում: