Ֆրանսիական Լիգա 1-ի 11-րդ տուրում «Լորյանը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեյմսին» և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։
Հյուրերը խաղն ավարտեցին 9 հոգով․ 46-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ է ստացել հյուրերի կիսապաշտպան Դիոն Լոպին, իսկ հանդիպման ավելացված ժամանակում արդեն խաղադաշտից հեռացվեց «Ռեյմսի» կիսապաշտպան Էմանուել Ագբադուն։
Այս արդյունքի շնորհիվ «Լորյանը» 26 միավոր է վաստակել և միավորներով հավասարվել է առաջատար ՊՍԺ-ին, որը 11-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հոկտեմբերի 16-ին։ Փարիզցիները կընդունեն «Մարսելին»։
Հաջորդ տուրում «Լորյանը» հոկտեմբերի 23-ին կընդունի «Տրուային», իսկ «Ռեյմսը»՝ «Օսերին»։
























































