Օրերս միջազգային ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին։
Հաղորդվում էր, որ հարձակվողը հիասթափված է, որ ակումբը դրժել է պայմանագրի երկարաձգման բանակցությունների ընթացքում տված որոշ խոստումներ։
Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝ մեջբերելով լրագրող Ռոմեն Մոլինային, ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին խոստացել է ձեռք բերել պաշտպան Միլան Շկրինյարին, կիսապաշտպան Բերնարդո Սիլվային և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ Սակայն այս եռյակից ոչ մեկը չտեղափոխվեց Փարիզ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ակումբը դեմ չէ Մբապեի տրանսֆերը վաճառելուն, եթե, իհարկե, որևէ ակումբ պատրաստ կլինի վճարել 400 մլն եվրո։
























































