ՊՍԺ-ի հարձակվող Լես նել Մեսսին դեռ լիովին չի ապաքինվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բենֆիկայի» հետ հանդիպման ժամանակ ստացած սրունքի վնասվածքից:
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ֆուտբոլիստը կարող է չվտանգել իր առողջությունն ու չմասնակցել «Մարսելի» դեմ հանդիպմանը, որը կկայանա այս հանգստյան օրերին:
Հիշեցնենք, որ արգենտինացին արդեն բաց է թողել իր թիմի 2 հանդիպում։
Լիգա 1-ի 11-րդ տուրի ՊՍԺ-«Մարսել» խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
























































