«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն գովեստի խոսքեր է ասել ՊՍԺ-ի հարձակվողական եռյակի՝ Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Կիլիան Մբապեի մասին:
«Սա շքեղ եռյակ է, այդպիսին դժվար է գտնել։ Կիլիանը, Նեյը և Լեոն առաջինն են․..
Նրանց համակցված վարպետությունը գրեթե անհնար է գտնել որևէ այլ թիմում»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Մեսսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նեյմարը 14 խաղում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, մինչդեռ Մբապեն այս մրցաշրջանում Փարիզի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ:
























































